▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիկտոր Յանուկովիչի անվան հրապարակը «վերանվանվել է» Սերգեյ Նիգոյանի անունով. ակցիա Սպիտակում

1939966_603146839771563_1928393674_nՏեղեկացրել էինք, որ ֆեյսբուքյան օգտատեր  Աշոտ Ֆելիկյանն  այսօր համացանցում գրել էր.  «Որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ անհապաղ Սպիտակի հրապարակը անվանափոխել և կոչել մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանի անունով»:

araratnews.am-ը գրում է, որ այսօր մի խումբ քաղաքացիներ` Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Լենա Նազարյանը, Մարիամ Մարգարյանը ակցիա են անցկացրել Սպիտակ քաղաքի Վիկտոր Յանուկովիչի անվան հրապարակում: Ակցիայի մասնակիցները Ուկրաինայի նախագահի անունը կրող հրապարակում Յանուկովիչի անունով ցուցանակի վրա  փակցրել են նոր ցուցանակներ, ըստ որի այդ հրապարակն այսուհետ կոչվելու է Կիևի Մայդանում իր իրավունքների համար մարտնչող, առաջին զոհ մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանի անվամբ։

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more