Վենեսուելայի իշխանությունները հրապարակել են վիրահատությունից հետո Ուգո Չավեսի առաջին լուսանկարները: Դրանցում նախագահը գրկում է երկու դուստրերին և թերթ կարդում: Այս լուսանկարները ցուցադրել է Վենեսուելայի պետական հեռուստաընկերությունը: Լուսանկարներն արվել են ի պատասխան ընդդիմության բողոքի. Վենեսուելայի ընդդիմությունը մեղադրում էր իշխանություններին` նախագահի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու համար: Հավելենք, որ դեռևս հունվարին Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ Չավեսը լիովին ապաքինվել է և շնչառական ուղիների հետ կապված խնդիրներ այլևս չունի: Ուգո Չավեսը վերջին անգամ հրապարակային երևացել է դեռ նախորդ տարի` վիրահատությունից առաջ:
Վիրահատությունից հետո Ուգո Չավեսի առաջին լուսանկարները
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet