▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիրավորված Արտակ Բուդաղյանը չգիտի, որ եղբայրը սպանված է

Հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց կրակոցների արդյունքում վիրավորված Արտակ Բուդաղյանը, ով շարունակում է ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի վերականդանացման բաժանմունքում մնալ, չգիտի եղբոր՝ Ավետիք Բուդաղյանի մահվան մասին: 

168.am-ն է գրում ու նշում, որ այս մասին զրույցում ասել է հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը:

Վերջինս նշել է, որ ելնելով Արտակ Բուդաղյանի առողջական վիճակի կայունության պահպանման նկատառումներից՝ հիվանդին մահվան լուրը չեն հաղորդում, որովհետև այն կարող է լինել վտանգավոր ու անսպասելի արձագանքի առիթ դառնալ:

Փոխգնդապետը հայտնել է նաև, որ իրենք իրավասու չեն արգելել հարազատներին չհայտնել հիվանդին եղբոր մահվան մասին, բայց խորհուրդ են տալիս մինչ հիվանդասենյակ տեղափոխելը պահպանել այդ ինֆորմացիան Արտակ Բուդաղյանից:

Նշենք նաև, որ Արտակ Բուդաղյանին մինչ օրս այցելել է միայն մեկ անգամ կինը, բուժող բժիշկը և այլ կոմպետենտ անձինք:

Հիշեցնենք, որ այսօր Գորիսում տեղի է ունեցավ Ավետիք Բուդաղյանի թաղման արարողությունը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more