Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան պատասխանել է իր հասցեին հնչող քննադատություններին՝ կապված Crocus City Hall-ում տեղի ունեցած ողբերգությունից հետո լռելու հետ։ «Վիշտը պետք է լինի հոգում, ոչ թե Instagram-ում: Ամեն»,- գրել է երգչուհին։ Մեկնաբանություններում հետևորդները շնորհակալություն են հայտնել նրան, ինչպես նաև մաղթել քաջառողջություն: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ գլխավոր դատախազությունը սկսել է Պուգաչովային «օտարերկրյա գործակալ» ճանաչելու գործընթացը։ |
«Վիշտը պետք է լինի հոգում, ոչ թե Instagram-ում»․ Պուգաչովա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet