▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վիտալի Բալասանյանը ձեռք է բերել Երևանի նոր` դեռևս գաղտնի հատակագիծը, ու մատը որ հողի վրա դրել է, տեր է կանգնել». Արթուր Չախոյան

Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում բլոգեր Արթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացրել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի կողմից համայնքային հողի զավթման դեպքից: Նա նշել է, որ Նոր Նորքում մի անձ 30 տարի ապօրինի ցանկապատել է համայնքային հողատարածքը: Իսկ Վիտալի Բալասանյանը այդ մարդուն առանց զգուշացնելու, գնացել, այդ ապօրինի զավթած տարածքի ցանկապատները քանդել է: «Ինձ ահազանգել է հենց այն մարդն, ով 30 տարի ցանկապատած է եղել այդ տարածքը: Նա, տեսնելով, որ քանդողը Վիտալի Բալասանյանն է, վեճի չի բռնվել, այլ զանգել է Երևանի քաղաքապետարան, ներկայացրել իրավիճակը, ինչը որևէ արդյունքի չի հանգեցրել»:
Արթուր Չախոյանը նաև հայտնեց, որ Երևանի նոր գլխավոր հատակագիծը, որը դեռևս գաղտնի է պահվում, ձեռք է բերել Վիտալի Բալասանյանը: Վերջինը ման է եկել, գտել այն հողերը, որոնք ապօրինի զավթված են և մատը որի վրա դրել է, գնացել, տեր է կանգնել:

Առավել մանրամասն` տեսանյութում:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more