▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Գասպարյանը «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության» համար տուգանքներ սահմանելու վերաբերյալ օրինագիծը հետ է կանչել

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության» համար տուգանքներ սահմանելու վերաբերյալ՝ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից մշակված օրինագիծը հետ է կանչել՝ «նկատի ունենալով օրինագծի՝ քննարկումների ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները, ինչպես և նշելով, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ»: Ոստիկանությունը նաև տեղեկացոնւմ է, որ այդ նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով մի քանի տասնյակ մտավորականների դիմում-բողոքները:

Դե եթե Ոստիկանությունը զբաղվի իր գործառույթներով, այլ ոչ թե ընկնի տարատեսակ ցեցը կերած մտաՈռականների խելքին, ապա հաստատ չի հայտնվի այս կարգի ծիծաղելի և կազուսային իրավիճակում...

Արգիշտի Կիվիրյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ը երեկ տեղեկացրել էր, որ ոստիկանության իրավաբանական վարչությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծ է մշակել, որով, առաջարկվում է տուգանքներ նշանակել «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության» համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more