Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ-ում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատանքային այցի ավարտին այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան մեկնելուց առաջ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին:
168.am-ն է գրում այս մասին ու նշում, որ ռուսական պատվիրակության կազմում գտնվող աղբյուրի փոխանցմամբ, ՌԴ նախագահը և ՀՀ երկրորդ նախագահի տիկինը թեյել են և երկար զրույց ունեցել:
Բնականաբար, հասկանալի է, որ խոսակցության հիմնական թեման եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, նրա շուրջ ստեղծված իրավիճակը, իշխանությունների կողմից ծավալվող գործողությունները նրա նկատմամբ, սակայն այլ մանրամասներ մեր աղբյուրներին հայտնի չեն դարձել: