▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Voetbalkrant. «Բրյուգեն» հետաքրքրված է Հովհաննես Համբարձումյանի ծառայություններով

Հովհաննես Համբարձումյանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ այդ թվում նաև Անգլիայի Պրեմիեր լիգայից: The Sun-ի հաղորդման համաձայն՝ խաղացողին մտադիր են հրավիրել «Լեսթերը», «էվերտոնը», ինչպես նաև «Վեստ Բրոմվիչը»: Աղբյուրը հայտնել էր, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են ռուսական և բելգիական ակումբները, մասնվորապես, Բելգիայի առաջատար ակումբներից երկուսը՝ «Անդերլեխտն» ու «Բրյուգեն»:

voetbalkrant.com կայքն անդրադարձել է թեմային, որտեղ ընթերցողների ուշադրությունը սևեռել է առաջին հերթին բելգիական ակումբներից կողմից հնարավոր հետաքրքրվածության վրա: 

Ըստ աղբյուրի՝ «Անդերլեխտը» դժվար թե ձեռք բերի ֆուտբոլիստին չնայած նրան, որ տրանսֆերն իրականացնելու դեպքում կարող է նրան օգտագործել պաշտպանության աջ եզրում: Սպասվում է, որ «Անդերլեխտում» կշարունակի ելույթները էնտոնի Վանդեն Բորեն: Նշելով այս մասին աղբյուրը հավելում է, որ «Անդերլեխտը» հետաքրքրված չէ Համբարձումյանի ծառայություններով չնայած բոլոր լուրերին:

Ինչ վերաբերում է «Բրյուգեին», ապա ակումբը հետաքրքրված է մակեդոնական «Վարդարի» խաղացող Համբարձումյանի ծառայություններով, քանի որ մեծ է հավանակնությունը, որ ամռանը թիմից հեռանա պաշտպան Տոմաս Մյոնյեն: 

Վերջում voetbalkrant.com կայքը հիշեցնում է, որ Համբարձումյանն ինքը ցանկանում է խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում:

ArmFootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more