▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի միջնորդությունը մերժվեց. a1plus.am

A1plus.am-ը գրել է. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը  մերժել է պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը:

Փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինվի երկրից ստորագրությամբ չհեռանալու պայմանով։

Արա Զաքարյանը դատարանի որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան: Նա հայտարարեց, որ այս ամենը մեր դատական համակարգի թերիության արդյունք է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more