▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանը՝ իր, իսկ մենք մեր տեղն ունենք․ Տիկնիզյանը՝ Վրաստանի ընտրանու հետ համեմատվելու մասին

Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանն Ազգերի լիգայի շրջանակում Լատվիայի նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով Metaratings.ru-ի լրագրող Իվան Կարսաուլիձեի հետ, ինչպես նաև խոսել իր ֆիզիկական պատրաստվածության մասին:

Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ:

— Եթե հիշենք Լատվիայի հետ նախորդ տնային հանդիպումը, կասեմ, որ նրանք ընդամենը մեկ հարված էին կատարել և դարձել էին գոլի հեղինակ: Մեր բազում հնարավորություններից ոչ մեկը չկարողացանք ռեալիզացնել: Արտագնա խաղում ցավալի կերպով պարտվեցինք: Այս խաղում լավ հնարավորությունները շատ էին և մենք կարողացանք օգտվել դրանցից: Առավել կարևոր է՝ հաղթեցինք մեր երկրպագուների աչքերի առաջ: Շնորհակալություն ենք հայտնում երկրպագուներին՝ հիասքանչ մթնոլորտ ապահովելու համար: Կարող եմ ասել, որ ինքնագոլի հարցում մեր բախտն ինչ-որ չափով բերեց: Ինչևէ, հանդիպումն ավարտվել է և մենք պատրաստվելու ենք հաջորդ խաղին:

— Ինչպե՞ս կգնահատես տվյալ խումբը Հայաստանի հավաքականի համար: Ընտրանու նպատակն առաջին հորիզոնականն է: Կարծում ես՝ իրատեսակա՞ն է:

— Լավ խումբ է, մրցակիցներն էլ են լավը: Գուշակություններ չեմ անի: Պայքարելու ենք յուրաքանչյուր խաղում և հաճույք ենք ստանալու խաղից:

— Օլեքսանդր Պետրակովը խաղից հետո ասաց, որ ոտքերդ ցավում էին՝ «Լոկոմոտիվում» ամբողջական հանդիպում չանցկացնելու համար:

— Իրոք, 79-րդ րոպեից ոտքերս սկսեցին ցավելը: Մարտից հետո սա իմ առաջին ամբողջական հանդիպումն էր: Իհարկե, մարզավիճակս լավագույնը չէ, սակայն ավելի լավ եմ, քան նախորդ ամռանը: Այսպիսի խաղերով կարելի է մարզավիճակ ձեռք բերել։ Միշտ կարծել եմ, որ ֆուտբոլում ամենակարևոր պահը խաղային տոնուսն է: Շնորհակալ եմ մարզչին՝ ինձ վստահելու համար:

— Վրաստանը խաղում էր Եվրոպայի առաջնությունում, և մի պահ ամբողջ Եվրոպան խոսում էր նրանց մասին: Նրանց արդյունքները մոտիվացնո՞ւմ են:

— Չեմ սիրում համեմատել: Վրաստանը՝ իր, իսկ մենք մեր տեղն ունենք: Այն, որ նրանք պատվով են ելույթ ունեցել, փաստ է: Տղաներն իրոք փայլում էին: Ամեն դեպքում, մենք մեր հավաքականում մեր պատմությունն ունենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more