▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վտանգավոր ձկնորսություն.«Ժողովուրդ»

Ջողազի ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին, այն այժմ   փաստորեն սահման է հանդիսանում: Արհեստական այս ջրամբարը մեծ հանդիսությամբ շահագործման հանձնվեց 1980թ. աշնանը:  Խորհրդային տարիներին այդ ջրամբարի ջրերով ոռոգվում էին Նոյեմբերյանի, Իջեւանի տարածաշրջանների, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի Ղազախի շրջանի հողերը:

1990թ. սկսված հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո Ջողազի ջրամբարից սնուցվող ոռոգման համակարգը դադարեց գործել, ադրբեջանցիները թալանեցին ջրամբարից  ջուր մղող պոմպակայանը, իրենց տարածքով ձգվող ոռոգման խողովակաշարը:  Արդյունքում` Ջողազի ջրամաբարի ափին գտնվող, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները շուրջ 25 տարի հնարավորություն չունեն օգտվելու 44 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի ջրերից: Ադրբեջանական զինուժը պարբերաբար Բերքաբերը գնդակոծում է ջրամբարի ձախ ափին գտնվող հենակետերից: Սակայն չնայած դրան` բերքաբերցիները երբեմն մահացու ռիսկի դիմելով` գիշերները փչովի նավակներով լճում ձկնորսություն են անում: Դա չափազանց վտանգավոր է, քանի որ ադրբեջանական զինուժը, ունենալով գիշերային տեսողության սարքեր, ձկնորսներին թիրախ է դարձնում:

Վերջին դեպքը 2014թ. դեկտեմբերի 14-ին էր, երբ ադրբեջանցիները Բերքաբերի բնակիչ, 1981թ. ծնված Աղասի Թամրազյանի վրա կրակահերթ բացեցին: Բարեբախտաբար, գնդակները դիպել էին նրա ոտքի սրունքներին, եւ նա կյանքի համար վտանգ  ներկայացնող վնասվածքներ չստացավ: Սակայն անգամ նման դեպքերից հետո   սոցիալական վատ պայմաններում ապրող բերքաբերցիները շարունակում են  վտանգավոր ձկնորսությունը:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more