Դիտեք նաև՝
Մահվան սպառնալիք ներկայացնող անձը, ոչ միայն պետք է ազատվի աշխատանքից, այլ նաև քրեական պատասխանատվության ենթարկվի, իսկ եթե դատաքննության ընթացքում պարզվի, որ նա անմեղսունակ է, պետք է նրան տանեն հարկադիր բուժման:
Խաչիկ Ասրյանը եթե իր հայտարարությունների համար քրեական պատասխանատվության չենթարկվի, նշանակում է Հայաստանում բարձիթողի վիճակը շարունակվելու է անվերջ և հանցագործները մնալու են ազատության մեջ...
Ֆեյսբուք
Հիշեցնենք, որ կայքերից մեկին տված հարցազրույցում «Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը «Ժառանգություն»խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին անվանել է «թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ»: Ապա հավելել, թե «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դ’արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի»: