▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ղարաբաղ» կոմիտեի անդամը` Դեդ Հասանի մասին

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ղարաբաղյան շարժման տարիներին իր ձերբակալման և Մոսկվայի հայտնի «Բուտիրկա» բանտում ռուսական կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ ունեցած շփման մանրամասներին:

Ինչպես գրում է 168.am-ը, բանախոսը, հիմնվելով ռուսական կրիմինալ գաղափարախոսության վրա, համոզմունք է հայտնել, որ Աստված աշխարհը ստեղծել է երեք կատեգորիայի մարդկանցից` ժողովրդական զանգված, որին ռուսներն անվանում են «быдло», այսինքն` լծկան եզ, պետական չինովնիկներ, օլիգարխներ, որոնք մտնում են, այսպես կոչված, «լոխերի» կատեգորիայի մեջ, և բանտում գտնվող մարդիկ` ավազակներ, մարդասպաններ և այլն: Նրա խոսքերով` քրեական կրիմինալը «ղայդին» տղերք են և համեմատելի չեն այսօրվա օլիգարխների հետ:
Հարցին, թե երեկ Մոսկվայում Դեդ Հասանը մտնում էր այդ «ղայդին» տղաների՞, թե՞ «լոխերի» կատեգորիայի մեջ, Աշոտ Մանուչարյանը պատասխանել է.
«Հասանի մասին կարող եմ ասել հետևյալը. ես Ռուսաստանում ունեմ մի խորը մտավորական, փիլիսոփա բարեկամ, ազգությամբ ռուս է, ով այսօրվա Ռուսաստանի հիմնական գաղափարախոսներից մեկն է: Մոտ մեկ տարի առաջ դիմեցի նրան մի հարցով, որ նա ռուսական կողմից, իսկ մենք` այստեղից, մի շատ կարևոր ծրագիր իրականացնենք: Նա պատասխանել էր այդ իմ ընկերոջը, որ «հոյակապ նախագիծ է, բայց ինձնից ի՞նչ եք պահանջում»: Իսկ նա այդ պահին համարվում էր Կրեմլի հիմնական գաղափարախոսը: Մենք նրան խնդրեցինք, որ այնտեղ զբաղվի լոբբինգով: Սակայն նա պատասխանեց. «Լսեք, տղաներ, ես Մոսկայի պետական համալսարանի պրոֆեսոր եմ, կարող եմ քննարկում կազմակերպել, հոդվածներ գրել, տպել և այլն, իսկ եթե հարց ունեք, ձեր հայերից այնտեղ Դեդ Հասան կա, հա´մ մաֆիոզ ա, հա´մ էլ ահագին փող ունի: Այնպես որ,-ասաց նա,-Կրեմլում նման մարդիկ են կարողանում հարց լուծել»: Ես ներկայացրեցի կատեգորիաները, որոնցով Ռուսաստանն առաջնորդվում էր անցյալում և այսօր»:


Աղբյուրը` 168.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more