▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղցիներն իրենց ճակատագիրը պետք է հարատև կապեն Հայաստանի հետ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի կառավարությունը պետք է աջակցի Ղարաբաղից տեղահանված հայերին՝ Հայաստանի Հանրապետությունում տնավորվելու համար, «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարևոր եմ համարում, որ մենք օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որ իրենք հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան, կարծում եմ՝ մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, որ օգնենք, ամեն ինչով աջակցենք, որ նրանք ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, տնավորվեն Հայաստանում և հարատև իրենց ճակատագիրը կապեն Հայաստանի հետ»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ 2023 թվականից ի վեր՝ Հայաստանի պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 մլրդ դրամ է հատկացվել Ղարաբաղից տեղահանված անձանց  կարիքները հոգալու համար։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more