▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խայտառակ պարտություն, խայտառակ վերջաբան Եվրո 2016-ի ընտրական փուլում

Վերջ. ավարտեց Եվրո-2016-ի ընտրական փուլը, ավարտվեց  Հայաստանի ազգային հավաքականի համար Եվրո-2016 կոչված մղձավանջը: Վերջին տուրում Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց՝ 0:3 հաշվով պարտվելով Ալբանիայի ընտրանուն,  որը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր:

Սարգիս Հովսեփյանի գլխավորած հավաքականը հերթական խայտառակ պարտությունը կրեց։ Ընդ որում, առաջին երկու գոլերը սեփական դարպասը  խփեցին Կամո Հովհաննիսյանն ու Ռոբերտ Արզումանյանը։

Եզրափակիչ սուլիչից հետո ալբանացիները խաղադաշտում տոնում էին հաղթանակը, իսկ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները դաշտը թողեցին «ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո: Հայաստանի հավաքականը հաղթանակ չի տանում արդեն 13-րդ խաղում անընդմեջ:

Հայաստանը 2 միավորով զբաղեցրեց I ենթախմբի վերջին հորիզոնականը՝ գրանցելով պատմության ամենավատագույն ցուցանիշը:

Ավելացնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ եթե Ալբանիայի ազգային հավաքականը հաղթահարի ընտրական փուլի արգելքը, ապա հավաքականը կստանա 2 միլիոն եվրո պարգևավճար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more