▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խայտառակություն, կոշմար…Համացանցի արձագանքը`«Հումորի լիգա»-ին

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջն անդրադարձել է «Հումորի լիգա» հաղորդման 4-րդ եթերաշրջանին և գրել հետևյալը.

«Ժողովուրդդ, դուք նայե՞լ եք այս հաղորդումը․․․ Նայե՞լ եք սա նաև յութուբով։
Լուրջ եմ ասում՝ էս 4-րդ եթերաշրջանը ուղղակի խայտառակություն ա` ոչ ընդհանուր միտք կա, ոչ կա թիմ ասվածը, ոչ կա թիմեր ասվածը, չես հասկանում` ո՞ր նա մրցութային փուլը, ո՞րն ա հումորի մասը:
Խայտառակ վիճակ ա, հաղորդավարները բարձր խնդում են, ժյուրիի անդամները անհասկանալի ձև են իրանց պահում, ժյուրին իրար մեջ ինչ խոսում ա, սաղ լսվում ա:
Հումորները չես հասկանում ոչ մի ձև:
Բա մոնտաժը, դուք տեսե՞լ եք մոնտաժը, ինձ թվումա մոնտաժը անում ա մի հատ մոնտաժնիկ, ով պրակտիկայի ա եկել, կամ մոնտաժնիկի մոտ մա՞րդ չկա, որ ասի ինչ կադրեր դնի․․․ բա ձայնի ու կադրի սինխոնիզացիան, բա ամենավատը ասեմ, բա որ ձայնային էտ տեխնիկան անտանելի վատն ա:
Երգը երգում են, ձենը չի լսվում, հետո բարձրանում ա, հետո իջնում ա!!!
Կաշմառ ա, մի հատ յութուբով նայեք, ուղղակի կաշմառ ա, մոնտաժը անտանելի վատ, ձենը անտանելի վատ:
Ու ամենախնդալուն էն ա, որ միգիցե կադրից դուրս ընդհանուրը լավ ա անցել, բայց մոնտաժը նենց ա արված,  որ կաշմառա:
Էս ամեն ինչի մեջ մի վատ բան էլ կա, վատ մոնտաժի արդյունքում հայտնի ժյուրիի անդամների խոսքերը չի համապատասխանում նրան, ինչ կատարվել ա, չոբանավարի՝ որտեղից ասես կտրել են խոսքը:
Հումորի լիգա 4-ը, անկեղծ, կաշմառ ա, էն մնացածը հլա նայվող էր, ջհանդամ թե եսիմ ինչ բոմբ մարկետոլոգի մտքով անցել էր, որ հյուրանոց գովազդելու համար ժյուրին պիտի խալաթով նստի՝ ջհանամ, բայց դե հիմիկվա սեզոնի հետ համեմատած իդեալական էր, էս սեզոոնը խայտառակություն ա:
Գովազդների համար էլ չեմ ասում, մոնտաժով դաժե դա են վատ արել))
Ոբշմ՝ կաշմառ արած գործ ա!!!»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more