▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղազարյա՛ն, իմ հետ մատով չխոսաս. Լարված զրույց ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ու գնդապետի միջև

Ղազարյա՛ն, իմ հետ մատով չխոսաս. Լարված զրույց ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի ու գնդապետի միջև

Կիրանցում լարված իրավիճակը պահպանվում է։ Քիչ առաջ վիճաբանություն տեղի ունեցավ գյուղացիներից մեկի ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանի միջև։ Դիմելով բնակչին՝ նախարարն ասաց․ «Պրովոկացիա ես անում»։ «Ինձ հետ մատով չխոսես»,- պատասխանեց գյուղացին։

***

Հասարակական, քաղաքական գործիչ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով հետևյալը․ «Սա գնդապետ Մախսուդյանն է։ Երեկ գնդապետը ցույց տվեց ՀՀ ներքին գործերի նախարարության ճիվաղապետ վահե ղազարյանին՝ իր ով լինելը, ավելի ճիշտ՝ ինչ լինելը, որովհետև վահեղազարյանական սրբապիղծ վիժվածքները մարդ չեն:
Կապ չունի, որ իր մենթերի քանակից սա իրեն ուժեղ է զգում՝ սա նույն ողորմելի վախկոտ, աբիժնիկ, քոսոտ, Չտղամարդ նիկոլն է, ինչպիսին որ իր շեֆը:
Մեկը, որ նիկոլի մանկության ընկերը լինի, դա ի՞նչ պիտի լինի, ո՞նց եք կարծում:
Իմիջիայլոց, վահե ղազարյան, ՈսկեպաՌ չէ, Ոսկեպար է, ու ինձ հետաքրքիր է, թե էդ ո՞ր օրվանից Քրդավանի բոմժը ռուսական ակցենտ ձեռք բերեց:
ՀՀ պաշտպանության նախարարություն, նիկոլաժեխ գեներալներ ու գնդապետներ, ձեզ էլ դիմելու բան չկա, որովհետև դուք անհայրենիք թշնամիներ եք:
Անգամ չեմ ուզում ամոթանք տալ ու ասել, որ օրինակ վերցնեք էս գնդապետից:
Ուղղակի լավ իմացեք, Սուրեն Պապիկյան, տականքի տակ պառկելը ձեզ չի փրկելու, ադրբեջանն առաջինը զինվորականներին է գլխատելու»։

***

Հարցին` ՔՊ-ականները հիմա ո՞նց են ժողովրդի աչքին նայում, Նիկոլ Փաշինյանի քավոր, ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը պատասխանեց` ինձ նայեք, պատկերացրեք:

Լրագրողը նկատեց, որ հենց իրեն նայում է ու զարմանում:

«Դուք միշտ եք ինձ տեսնելիս զարմանում»,- վրա բերեց Ղալումյանը:
Լրագրողի հրավերքին` գնալ ու բողոքող քաղաքացիների մոտ կանգնել ու համարձակ նայել նրանց աչքերին, Ղալումյանն այդպես էլ մնաց անհաղորդ` փոխարենը լրագրողին մեղադրելով պրովոկացիայի համար:

***

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Ինչպես գիտեք, գիշերվանից տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում փակել են միջպետական ճանապարհը` ի նշան բողոքի: Սա ժողովրդական դիմադրության օրինակ է: Այժմ ազգային առաջնորդները պետք է նեցուկ լինեն ժողովրդին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more