▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խեղկատակություն էր, անարգանք. ինչո՞ւ Գաբի Գալոյանը հրաժարվեց երգել երեկվա համերգին իր ելույթից րոպեներ առաջ

 

Երեկ` մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում կայացավ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական համերգը, որին բացի պաշտոնատար և բարձրաստիճան հյուրերից, հրավիրված էին մի շարք հայտնի երգիչ-երգչուհիներ: Սիրուշո, Սևակ Խանաղյան, Ռազմիկ Ամյան, Գոռ Սուջյան, Արտո Թունջբոյաջյան, Ներսիկ Իսպիրյան, Կամո Սեյրանյան… Ահա այն արտիստները, ովքեր ելույթ ունեցան համերգի ընթացքում:

Պարզվում է, սակայն, որ կազմակերպիչների ոչ ճիշտ աշխատանքի շնորհիվ եղել են նաև արտիստներ, որոնց ելույթները սահմանվածի պես չեն կայացել: Նրանցից են Սոնա Շահգելդյանը, Գաբի Գալոյանը, Սրբուհի Սարգսյանը, «Նեմրա» խումբը և այլք:

Asekose.am-ը կապ հաստատեց Գաբի Գալոյանի հետ՝ ճշտելու՝ իրականում ի՞նչ է տեղի ունեցել, և թե ինչո՞ւ չի կայացել նրա ելույթը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Իմ ելույթը նախատեսված էր 22:30-ին, իսկ Սոնա Շահգելդյանինը՝ 22:50-ին, ում ելույթով էլ պետք է եզրափակվեր համերգը: Բացի նրանից, որ իմ ելույթի սահմանված ժամից արդեն բավական ժամանակ էր անցել, ինձ մոտեցան և ասացին, որ հաղորդավար չկա, ինչից ելնելով՝ ինքս ինձ պետք է հայտարարեմ և բեմ բարձրանամ: Այդ պատճառով ես պարզապես հրաժարվեցի ելույթ ունենալուց՝ նշելով, որ նման վերաբերմունքն ուղղակի անարգանք է երգչի հանդեպ»,- պատմեց Գաբին:

Վերջինս նշեց, որ ընդհանրապես տեղյակ չէ, թե մինչ այդ ինչ է տեղի ունեցել, ավելին` կազմակերպիչները, ովքեր հրավիրել էին Գաբիին, որևէ մեկնաբանություն չեն տվել.

«Կազմակերպիչները ոչ ներողություն խնդրեցին ինձանից, ոչ էլ հեռախոսազանգերիս պատասխանեցին»,- տեղեկացրեց երգչուհին, ապա ավելացրեց.

«Չգիտեմ, թե մեզ հետ կապված որն էր խնդիրը, բայց եթե մեզ հրավիրել են, ապա պետք է պատշաճ կերպով նաև դիմավորեին և ճանապարհեին: Վերջին տարիներին համերգներով հիմնականում հանդես եմ գալիս արտերկրում և տեսնելով այնտեղի կազմակերպիչների պատասխանատվությունը՝ հասկանում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ, պարզապես խեղկատակություն էր»,- ասաց Գաբի Գալոյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես վատ եմ զգում այն բանի համար, որ նախօրոք ֆեյսբուքյան իմ էջի միջոցով հայտարարել էի, որ պետք է ելույթ ունենամ, և կային մարդիկ, ովքեր այսօր ինձ գրել են, որ երեկ սպասել են ինձ, և ես նրանց հուսախաբ եմ արել: Միակ մտածմունքս դա է, թե չէ մեծ հաշվով ինքս թքած ունեմ կատարվածի վրա: Եթե նման միջոցառումները պետք է այսպես կազմակերպվեն, թող դրանք ընդհանրապես չլինեն: Եթե պետք է վիրավորեն երգչին, նա իրեն ստորացված և նվաստացած զգա, ապա ավելի լավ է սահմանափակվենք միայն շքերթով»,- մեզ հետ զրույցում նկատեց երգչուհին:

Հավելենք, որ  երեկվա տոնական միջոցառումը կազմակերպված էր «Մեցցո» կազմակերպության կողմից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհի Սոնա Շահգելդյանը նույնպես իր վրդովմունք էր հայտնել` համերգի վատ կազմակերպված լինելու և իր` ելույթ չունենալու վերաբերյալ: 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

 

Կարդացեք նաև՝ Մի դեմք ունեցեք, բայց Ձերը, ոչ թե մի քանիսը և մեկը մյուսից քծնող. Սոնա Շահգելդյանը վրդովված է

Վախենում է, որ միայնակ կմնամ. Գաբի Գալոյանը՝ կյանքի մեծագույն կորստի, հարվածների և իր սիրո մասին

Չեմ ընտրել ինչ-որ մեկի սիրուհին լինելու և որևէ կնոջ ցավեցնելու ուղին. Գաբի Գալոյան

Երբեք չեմ շահարկել Վանո Սիրադեղյանի անունը. Գաբի Գալոյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more