▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնձորեսկ-Տեղ հատվածում թուրքը կանգնեցրել է հայկական համարանիշով մեքենա, չեն կանգնել, կրակել է. Տեր Ահարոն

Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը Երևանում է, այլ սյունեցիների, քաջարանցիների հետ Քննչական կոմիտեի դիմաց է՝ ի աջակցություն Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի: Նա այժմ Քննչական կոմիտեում է:

«Ես աստեղ եմ որպես Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ, կանգնելու եմ այն մարդու կողքը, ում սիրտը ցավում է Սյունիքի համար: Այդ մարդը հենց պատերազմի սկզբից դիրքերում է եղել, նրան  ընտրել է քաղաքացիների մեծ մասը, ազնիվ ընտրություն է եղել: Իմ անելքը հենց սա է՝ օգնել ժողորդին, թույլ չտալ բախումներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Ահարոնը: 

Նրա խոսքով, հիմա թուրքը կրկին 3-4 կիլոմետր առաջ է եկել:

«1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, մարդիկ բռունցք էին բարձրացնում, բռունցքը միավորում է, բայց եկավ մեկը, ով ազգին տարավ գերի, բաց ձեռքերով գերի են գնում»,- ասաց Տեր Ահարոն քահանա Մելքումյանը:

Նա նշեց, որ այստեղ հավաքված մարդիկ եկել են իրենց տունը պաշտպանելու համար: Տեր Ահարոն քահանա Մելքումյանն ասաց, որ Տեղ համայնքի ղեկավարը, ով երեկ իրեն տարել էր մի կապիտանի հուղարկավորության, մի դեպք է պատմել.

«Մի քանի օր առաջ, երեկոյան 9-10-ին, Խնձորեսկ-Տեղ գյուղ ճանապարհահատված է իջել թուրքը: Մեր ճանապարհին կանգնած է եղել, մեքենա է անցել, կանգնացրել է:  Բնականաբար, չեն կանգնել: Այդ մեքենայի հետևից կրակել է: Հիմա անվտանգության երաշխիք ունե՞նք:

Թուրքը հիմա Որոտան գյուղի մեջ է»,- ասաց Գորիսի տարածաշարջանի հոգևոր հովիվը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more