«Տաշիր Պիցցա»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջն անդրադարձել է այսօր համացանցում տարածված այն լուսանկարին, որում պատկերված է, թե ինչպես է հաճախորդը ապակի գտել պիցցայի մեջ.
«Հարգելի Մարիամ Մելքումյան,
Անկեղծ ասած մենք զարմացած ենք տեղի ունեցածից: Ուզում եմ նշել, որ նման դեպքի համենայն դեպս մենք, ականատես չենք եղել և չենք էլ լսել: Խնդրում եմ նմանատիպ դեպքերի պարագայում անմիջապես զանգահարել ( 010) 51 11 27 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ-հասցեով info@tashirpizza.am:
Այս պահին մենք ուսումնասիրում ենք դեպքը և խոստանում թափանցիկ քննություն:
Եթե դեպքը հաստատվի, բոլոր աշխատակիցները անխտիր կազատվեն աշխատանքից:
Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհագստության համար:
Հավելենք, որ պատրաստ ենք կազմակերպել բաց դռների օր և դուք կարող եք ծանոթանալ օգտագործվող սննդամթերքին և խոհանոցի մաքրությանը:
Հիշեցնենք, որ մեր խոհանոցները բաց են և հաճախորդներից յուրաքանրյուրը ամեն րոպե դրսից կարող են տեսնել, թե ներսում ինչ է կատարվում:
Մնացյալ բոլոր մեկնաբանություններ գրողներին խնդրում ենք չքաղաքականցնել դեպքը:
Հարգանքներով «Տաշիր Պիցցա» ՍՊԸ»: