▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խորհրդավոր» ընթրիքի ստորգետնյա քարերը. ովքեր չեն մասնակցել Աննա Հակոբյանի հավաքին

Լուրեր․com-ը գրում է․ «Արմաս» գինու գործարանում կիրակի տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած  ընթրիքը՝ «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով: Հայաստանյան գործարար տիկնանց առաջարկել էին 1 միլիոն դրամ վճարել եւ ընթրել տիկին Հակոբյանի հետ, իսկ հավաքագրված գումարները կուղղվեն մարզերի սկսնակ գործարար կանանց:

Հավաքին ներկա են եղել Սամվել Ալեքսանյանի գերդաստանը՝ կինը` Շողերինան, աղջիկները, քույրը՝ «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանի կինը, MAVI-ի տնօրեն Հասմիկ Ռաշոյանը, «Լարա» շոկոլադի գալերեայի տնօրեն Լաուրա Նահապետյանը, «Դայմոնդ» ռեստորանային համալիրի հիմնադիր տնօրեն Նարինե Չարչյանը, Խաչատուր Սուքիասյանի դուստրը, Էրեբունի եւ Նաիրի բժշկական կենտրոնների սեփականատեր Արտյոմ Քուշկյանի կինը՝ Նառա Մամիկոնյանը, «Թեյան» ընկերության հիմնադիր Աստղիկ Գալստյանը, «Աննա-թեյ»-ի հիմնադիր Աննա Սահակյանը, «Էքսելսիոր» գեղեցկության սրահի տնօրենը եւ այլք։ 

Ինչպես տեսնում ենք՝ հավաքին ներկա են եղել նաև մի շարք նախկին պաշտոնյաների և օլիգարխների կանայք, ինչը չվրիպեց հանրության ուշադրությունից: Այս իշխանությունների ձեռագիրը իմանալով՝ կարելի է ենթադրել, որ վերջիններիս ուղարկված հրավերը ուշագրավ ենթատեքստ էր պարունակում: Այն է՝ նրանց ամուսիններին և հայրերին ընդդիմադիր դաշտում «սևացնելը» և հանրությանը մեսիջ հղելը, որ հակաիշխանական ճամբարում նրանք այլևս վստահելի խաղացողներ չեն կարող համարվել: Թերևս հասկանալով Փաշինյանների բազմաքայլ կոմբինացիան՝ ընդդիմադիր դաշտի կարկառուն ներկայացուցիչներից և ոչ մեկ այս ընթացքում սոցիալական հարթակներում մասնակիցների վրա «ցեխ» չի նետել: Ոչ պակաս ուշագրավ է այն, թե ովքեր են բացակայել այս հավաքից: Դիցուք՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կինը՝ Ռուզանա Ասատրյանը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, ներկա չեն գտնվել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին:

Դատելով ընդդիմադիր դաշտի զուսպ արձագանքից՝ այս մտահղացումը չտվեց սպասված արդյունքը, բոլորն էլ քաջ գիտակցում են այն խաղը, որը վարում են այսօրվա իշխանությունները և չեն ցանկանում «տոն» տալ այդ խաղին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more