▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր հրդեհ՝ Հովտաշատի (Մեյմանդար) գյուղմթերքի շուկայում

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Լրագրող Դավիթ Գրիգորյանն այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՄԵՅՄԱՆԴԱՐ/ միամիտ կարդացի լրահոսում։ Գրում են, թե ինչ֊որ «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում հրդեհ է բռնկվել։ Այրվել են կուտակված պլաստմասե արկղեր։

Ժպտում եմ, մտածում` ըհն, ադրբեջան բան է վառվում։ Բարով փոշիանա։ Հետո միամիտ մեկ այլ լրատվականում էլ եմ նույն նյութը կարդում ու պարզվում է, որ էս` մաքուր թուրքերեն անունը կրող ՄԵՅՄԱՆԴԱՐ շուկան գտնվում է որտե՞ղ... ի՞նչ թուրքիա, ի՞նչ ադրբեջան, հայերի հոգևոր կենտրոն Էջմիածնում է։

Ի՞նչ լեզու, ի՞նչ մշակույթ, ի՞նչ պատմություն։ Էջմիածնում թուրքական բազառից ենք առևտուր անում։ 32 տարեկան եմ` էս շուկայի մասին նոր եմ իմանում։

Թե բա, շնորհավոր Սահմանադրության օր։

Մասնավորապես ո՞ր երկրի Սահմանադրության օրը։ Շուտ֊շուտ կարդացեք էդ սահմանադրությունը։ Տեսեք մեջը հօ թուրքերն բառեր չկա՞ն։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more