Խոսքը գնում է հարկային համակարգը աղավաղելու և ՓՄՁ-ների հերն անիծելու մասին․ Արծվիկ Մինասյան
Խոսքը գնում է հարկային համակարգը աղավաղելու և ՓՄՁ-ների հերն անիծելու մասին․ Արծվիկ Մինասյան
***
ԱԺ-ում այսօր քննարկվեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, համաձայն որի՝ մասնագիտական ծառայությունների որոշ տեսակներ շրջանառության հարկի ռեժիմից կտեղափոխվեն ԱԱՀ-ի ռեժիմ:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով նախագիծը նշեց, որ, հաշվի առնելով նախապես եղած քննարկումնները, որոշել են նախագծում փոփոխություններ կատարել․ «Այդ փոփոխություններն առաջին ընթերցման նախագծում դեռ չկան, զուտ տեխնիկապես չէինք հասցնի մինչև հանձնաժողովի նիստը մշակել: Բայց անելու ենք փոփոխություններ ու փոխելու ենք նախագծի տրամաբանությունը»,- ասաց նա՝ շարունակելով․ «Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, երբ ասվում էր, որ այս փաթեթը վերաբերվում է 13 հազարից ավելի տնտեսվարողի, հիմա հստակ կարող ենք ասել, որ այդ տնտեսվարողների թիվը մի քանի անգամ ավելի քիչ կլինի: Դրա մեջ կմտնեն, մեր կանխավարկածով, հաշվապահական ծառայություններ մատուցողները, իրավաբանական ծառայություններ մատուցողները և ֆինանսական խորհրդատվություն մատուցողները: Մնացած ընկերություններն ԱԱՀ դաշտ չեն տեղափոխվի»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet