▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսքերս խեղաթյուրվել են. Արաս Օզբիլիսը` սկանդալային հարցազրույցի մասին

armsport.am-ը գրում է. Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտարարել է, որ ավելի վաղ հրապարակված հարցազրույցում իր խոսքերը խեղաթյուրել են։
 
«Այո, հասկանում եմ, որ հնարավոր է կատարել եմ չմտածված քայլ. խոսել եմ լրագրողի հետ առանց «Սպարտակի» մամուլի քարտուղարի թույլտվության։ Այդ պատճառով, բնական է, որ պատրաստ եմ կրել պատասխանատվությունը։ Սակայն երբ այսօր կարդացի հարցազրույցը, անկեղծ ասած, զարմացա։ Առաջին հերթին, հարցազրույցի ժամանակ չեմ խոսել այլ ֆուտբոլիստների մասին։ Դա իմ խնդիրն է, եւ չեմ ցանկանում ուրիշ մարդկանց խառնել այդ գործին։ Մնացած ամեն ինչ սուտ է։
 
Երկրորդը, ծնվել եմ Թուրքիայում, այնտեղ ունեմ բարեկամներ, խոսում եմ թուրքերեն, այդ թվում նաեւ Մուրատ Յակինի հետ, եւ բազմաթիվ թուրք ընկերներ ունեմ։ Այդ պատճառով ազգային խնդրի մասին ոչ մի խոսք չի գնացել։ Հնարավոր է, որ թղթակիցը պարզապես ցանկանում էր սեփական մտքերը ներկայացնել որպես իմը՝ դրանով աղավաղելով միտքը։ Դրան ես ասացի, որ կան մարդիկ, ում մոտ կարող են նման մտքեր լինել, սակայն ոչ ինձ մոտ»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Championat.com-ը։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more