▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խուճապային տրամադրություն` կալանավորներից մեկի կնոջ պատճառով. «Իրատես de facto»

«Երեկ արդարադատության նախարարության երթակայությամբ գործող քրեակատարողական վարչությունում խուճապային տրամադրություն էր: Կալանավորներից մեկի կինը ամբողջ վարչության աշխատանքը 15 րոպեով «խաթարել» էր, սենյակներից աշխատակիցները դուրս էին «թափվել»՝ դիտելու, թե ինչ է կատարվում:

Շենքով մեկ բարձր գոռում էր միջին տարիքի քաղաքացին՝ բաժիններից մեկի ղեկավարին վիրավորելով ու մեղադրելով 10 հազար դոլարի կաշառք պահանջելու մեջ: Գաղտնիք չէ, որ կալանավայրերում բավականին «կլորիկ» գուրմարներ են պտտվում: Հավանաբար, ՔԿՀ բաժնի պետերից մեկը որոշել էր ինքն էլ օգտվել, բայց կնոջ բարձրացրած աղմուկից հետո դժվար թե համարձակվի այդ մասին նորից մտածել»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Իրատես de facto»  թերթում

info@asekose.am/095519696
Մամուլ more