Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Արարատում և Երևանում բնակվող մի շարք դաշնակցականների տներում: Խուզարկությունների շրջանակներում նախնական տվյալներով բերման են ենթարկվել 4-5 դաշնակցական:
Այս մասին Երկիր.am-ն է գրում․ ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ ուժային կառույցների ներկայացուցիչները ներխուժել են ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տուն և իրականացրել խուզարկություն։