Չէի ուզենա իրավացի լինել, սակայն...
Երբ ես գրում ու ասում էի, որ Ռուսաստանը հրահրելու է քաղաքացիական ընդվզումներ Ուկրաինայում, ամեն ինչ անելու է՝ մասնատելու երկրի տարածքը, որոշ իբր քաղաքագետներ ու եվրոպական «բլիթներով» կերակրվողներ հարձակվում էին ինձ վրա, մեծ-մեծ հայտարարություններ անում, իրենց իմացած քաղաքագիտական եզրերը շրջանառության մեջ դնում...
Հիմա Ղրիմն արդեն դառնում է պատերազմական առանցք:
Էհ, պարոններ, եվրոպական գրանտներով սնվելը քիչ է, մի քիչ էլ պատմություն ուսումնասիրեք և ձեզ ավելի բարձր մի դասեք ուրիշներից...
Պարտադիր չէ եվրոպական սեմինարների մասնակցել, որպեսզի ճանաչեք Ռուսաստանի էությունը...
Մի բան էլ, երբ ես ասում էի, որ հեղափոխություններից շահում են տականքները, դարձյալ ընդդիմանում էիք, հայտարարում, որ Ուկրաինայում ամեն ինչ այլ կերպ կլինի...
Եղա՜վ...
Վարչապետ դարձավ Յուլիա Տիմոշենկոյի սիրեկանը, այսինքն՝ իշխանությունն անցավ Տիմոշենկոյին...
Երկրի ղեկը ստանձնած մարդիկ էլ իրենց ունեցվածքով չեն տարբերվում Յանուկովիչից...
Այսինքն, մի տականքը գնաց, եկան մյուսները...
Իսկ մոտ 90 անմեղ մարդ զոհվեց...
Ղրիմն արդեն դառնում է պատերազմական առանցք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet