Մայդանի ակտիվիստ, իրավապաշտպան Միխայիլ Լեբեդը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մահացել է Ռոստովի հիվանդանոցներից մեկում: Աս մասին գրում է korrespondent.net-ը: Ըստ ակտիվիստի՝ Յանուկովիչը մահացել է սրտի կաթվածից:
«Քիչ առաջ Ռոստովի սրտաբանական կենտրոնում աշխատող ընկերս տեղեկացրեց, որ գիշերը՝ժամը 23:00-ին Յանուկովիչին տեղափոխել են հիվանդանոց՝ սրտի կաթվածով, իսկ ժամեր անց նա մահացել է»,- գրել է Լեբեդը:
Մյուս կողմից էլ ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Յանուկովիչը խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կիրառել ռուսական զինված ուժերը` Ուկրաինայի ժողովրդի պաշտպանության համար: