▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրա Մովսիսյան. «Ինձ հետ ամեն ինչ կարգին է»

vivaronews.am-ը գրում է. «Ռեալ Սոլթ Լեյքի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը ՄԼՍ-ի փլեյ-օֆֆի «Լոս-Անջելես Գելեքսիի» դեմ արտագնա հանդիպմանն ընդառաջ խոսել է ակումբի մամլո ծառայության հետ.

«Այո, ես լավ հիշողություններ ունեմ փլեյ-օֆֆից և առաջնության վերջին հանդիպումներից: Շատ հաճելի զգացողություններ էին, որ յուրաքանչյուր խաղացող կցանկանար զգալ: Իրոք, շատ ոգևորված եմ, որ կրկին հնարավորություն ունեմ անցնելու այդ ամենի միջով:

Կարծում եմ՝ մրցաշրջանի ընթացքում լավ ելույթ ունեցանք, լավ աշխատեցինք: Սա ևս մեկ հնարավորություն է լավ խաղ անցկացնելու և հուսով եմ՝ հաղթելու այն:

Ինձ հետ ամեն ինչ կարգին է: Ճիշտ է, որոշակի ցավեր ունեմ, բայց… Դուք գիտեք, թե մենք ինչքան խաղացողներ ունենք, ու չենք կարող մեզ թույլ տալ չխաղալ»,-ասել է Յուրա Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը չի հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական՝ Չեռնոգորիայի դեմ խաղին մասնակցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more