▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրա Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ

«Ռեալ Սոլթ Լեյքը» Տուսկոնում շարունակվող ուսումնամարզական հավաքի ընթացքում այսօր ընկերական հանդիպում է անցկացրել Հարավային Կորեայի առաջնությունում 5-րդ տեղը գրաված «Սեոնգնամ» ակումբի հետ:

Տեխասը ներկայացնող թիմը հաղթանակ է տարել 1-0 հաշվով: Խաղի միակ գնդակը խփել է Յուրա Մովսիսյանը 50-րդ րոպեին` դաշտ մտնելուց ընդամենը 5 րոպե անց: Ակումբի թվիթերի հաղորդագրություններից տեղեկանում ենք նաև, որ Մովսիսյանը բացի խփած գոլից ակտիվ մասնակցություն է ունեցել թիմի գրոհներին և հաջող համագործակցել թիմակիցների հետ:

Աղբյուրը՝  news.vivaro.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more