▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրա Մովսիսյանը երկարաձգեց պայմանագիրը «Սպարտակի» հետ

Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ:

Մոսկովյան թիմը ուսումնամարզական հավաք է անցկացնում թուրքական Բելեկում, որտեղ էլ կնքվել է պայմանագիրը:

_«Ուրախ ենք, որ Յուրայի մակարդակի ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը մեր թիմի հետ: Դա հերթական անգամ ցուցադրում է Յուրայի վերաբերմունքը «Սպարտակին»` ցանկությունը խաղալու կարմիր-սպիտակ մարզաշապիկով ու տիտղոսներ նվաճել»,- ասել է ակումբի գործադիր տնօրեն Ռոման Ասխաբաձեն:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more