▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրա Մովսիսյանը հերթական գոլն է հեղինակել ՄԼՍ-ում

Ամերիկյան ՄԼՍ-ի առաջնության Արևմտյան կոնֆերենցիայի 6-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով առավելության է հասել «Վանկուվերի» նկատմամբ:

Դաշտի տերերի կազմում շարունակում է արդյունավետ ելույթները Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով այս խաղում դարձել է իր թիմի 2-րդ գոլի հեղինակը՝ մրցակցի դարպասը գրավելով 74-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

«Ռեալ Սոլթ Լեյքն» այս հաղթանակից հետո ընթանում է 8-րդ հորիզոնականում:

VivaroNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more