▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրա Մովսիսյանը կարիերան կշարունակի «Ռեալ Սոլթ-Լեյքում»

Մոսկվայի «Սպարտակը» պաշտոնապես հայտարարեց Հայաստանի Ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխության մասին: «Սպարտակը» և ամերիկյան «Ռեալ Սոլթ-Լեյքը» համաձայնության են եկել Մովսիսյանի տեղափոխության շուրջ վարձավճարային հիմունքներով և հետագայում գնելու իրավունքով: Համաձայնությունն ուժի մեջ է մինչև 2016-ի դեկտեմբերի 1-ը:

28-ամյա Մովսիսյանը մոսկովյան ակումբի կազմում նորամուտը նշեց 2013-ի մարտին: Այդ ժամանակից ի վեր նա 66 հանդիպում է անցկացրել «Սպարտակի» կազմում և խփել 27 գնդակ:

Մովսիսյանն արդեն խաղացել է «Ռեալ Սոլթ-Լեյքի» կազմում 2007-2009 թվականներին: ՌՖՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում մեր հարձակվողն անցկացրել է ընդամենը 11 հանդիպում, որոնց ընթացքում խփել է 3 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում: 

«Սպարտակը» շնորհակալություն է հայտնում Յուրա Մովսիսյանին այն ժամանակի համար, որ նար անցկացրել է մեր թիմում և հաջողություն է մաղթում նրան հետագա կարիերայում», — ասված է «Սպարտակի» մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

First Armenian Front 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more