▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Յուրա Մովսիսյանի ու Գևորգ Ղազարյանի բացակայությունը կզգացվի». Հենրիխ Մխիթարյան

ArmFootball.com-ը գրում է. Հայաստանի ազգային հավաքականն այսօր բաց մարզում անցկացրեց, որից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին է պատասխանել Հենրիխ Մխիթարյանը:

- Նորեկները շատ լավ ֆուտբոլիստներ են, կօգնենք նրանց, որ մերվեն թիմին ու կարողանան օգուտ տալ: Առաջին մարզումը շատ լավ անցավ, հուսով ենք լավ կպատրաստվենք խաղին: Նոր մարզչի մտահղացումների հետ կապված: Նման հացրերը մարզիչը քննարկում է իր շտաբի հետ: մենք ֆուտբոլիստներս պետք է իրագործենք դրանք խաղադաշտում: Չէ որ մարզիչը չի խաղում, այլ՝ մենք:

- Ֆեդերացիա - ՖԱՖ հակամարտության մասին տեղյա՞կ եք, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ

- Տեղյակ չեմ, առաջին անգամ եմ  լսում: Նման բաների մեջ չեմ խառնվում, ինչ հայտարարություն եղել  է, դա արդեն անցած էտապ է:

- Ռոբերտ Արզումանյանը որոշեց ավարտել  կարիերան: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Ռոբերտի հետ դեռ չեմ խոսացել, բայց հարգում եմ նրա որոշումը: Եթե նա որոշել է ավարտել կարիերան ազգային ընտանու կազմում, ապա կարող եմ միայն շնորհակալություն հայտնել նրան հավաքականում անցկացրած տարիների համար: Ցավալի է, բայց պետք է առաջ շարժվենք: Պետք է մտածենք, որ հավաքականում կան ֆուտբոլիստներ, որոնք կփոխարինեն նրան:

- Հավաքականի կազմում փոփոխություններ կան: Ի՞նչ կասեք այդ մասին

- Նորեկներին կփորձենք օգնել, որպեսզի շուտ մերվեն թիմին ու անել այն, ինչ մարզչչը կահանջի  նրանցից: Ճիշտ է, Յուրա Մովսիսյանի ու Գևորգ Ղազարյանի բացակայությունը կզգացվի, բայց կլինեն ֆուտբոլիստներ, որոնք պատրաստ կլինեն խաղալ նրանց փոխարեն: Եթե մարզիչը որոշել է չհրավիրել նրանց, ուրեմն այդպես է պետք: Ես չեմ կարող ասել, թե ինչու է նա նման որոշում կայացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more