▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Յուրաքանչյուր քայլ ստանալու է համարժեք պատասխան»․ Բագրատ Սրբազան

«Հալածանքներ են իրականացվում շարժման աջակիցների նկատմամբ»,- այս մասին ֆեյսբուքյան եթերում ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով առավոտից մեկնարկած ձերբակալություններին ու խուզարկություններին։ «Սոցցանցերում այլանդակ հարձակումներ են GG տաքսի ծառայության նկատմամբ, քիչ առաջ իմացա նաև խուզարկությունների մասին՝ սոսկ այն պատճառով, որ մարդը քաղաքացիական դրսևորում ունի։

Մեր քաջալերանքն ենք հայտնում ծառայության ղեկավարին»,- նշել է նա՝ հավելելով, որ ահաբեկելով իշխանությունները ոչ մի բանի չեն հասնելու․

«Ձեր յուրաքանչյուր քայլը ստանալու է համարժեք պատասխան, սրանով է՛լ ավելի եք մոտեցնում ձեր քաղաքական վախճանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more