▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Վարդանյանը հայտարարությամբ է հիշեցնում իր նախարար լինելու մասին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքում  հայտարարություն է տեղադրվել, որում, մասնավորապես, ասվում է.


«Ծանրամարտի Եվրոպայի ոսկե և աշխարհի արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանը «168 ժամ» թերթին տված հարցազրույցում Գագիկ Ծառուկյանին, որը հանդիսանում է ընդամենը՝ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ, անվանել է «սպորտային ղեկավար»: Նման հրապարակմանը չէինք անդրադառնա, եթե այն չկրեր պարբերական բնույթ և չունենար հատուկ միտում:

 

Միտումնավոր հնչեցվող նմանատիպ ձևակերպումները հաճախ են կրկնվում ԶԼՄ-ներում, օրինակ՝ «հայրենական սպորտի ղեկավար», «հայրենական սպորտի ոլորտի ղեկավար» արտահայտությունները, ուստի պարզաբանում ենք.

 


Սպորտի ոլորտի ղեկավարը հանդիսանում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, որը կառավարում է նախարարությունը, որին այդ պաշտոնին նշանակում և ազատում է ՀՀ Նախագահը՝ ՀՀ վարչապետի առաջարկությամբ:



Նախարարն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները, ինչպես նաև պատասխանատու է իրեն վստահված բնագավառներում տարվող պետական քաղաքականության մշակման, իրականացման և տիրող իրավիճակի հեռանկարային զարգացման համար»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more