▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Վարդանյանի որդին հայերեն չի կարողանում գրել, իսկ խոսում է կցկտուր. «ՀԺ»

«Սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի շահերի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը երեկ չէր ցանկանում պատասխանել թերթի հարցերին՝ նշելով, որ գործերին դեռ չի հասցրել ծանոթանալ։ Այդուհանդերձ, կարճատև զրույցի ընթացքում ուշագրավ տեղեկատվություն է  հայտնել։ Ներկայացնում ենք հարցուպատասխանից մեկ հատված.

 

- Շատ զարմացանք, որ հանրային պաշտպան է ունենալու։

 

- Դե, ինչ ասեմ, երևի մարդիկ կան, որ զայրացած են, չեն ուզում... դրա համար... Քննչական մարմիններն են որոշում գրել, մերոնք էլ տվել են, եթե չտային, գործողություններ չէին կարող անել։

 

Մանավանդ, ինքը գրավոր լեզվին չի տիրապետում, բանավոր կցկտուր խոսում է, բայց գրավոր հայերենին չի տիրապետում, մի քանի տառ գիտի, էն էլ նկարում է։ Դե որովհետև Ամերիկայում է մեծացել, անգլերեն գիտի։

 

Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանի մյուս որդին էլ՝ ծանրամարտիկ Նորայր Վարդանյանը, սեպտեմբերի 14-ին վթարի էր ենթարկվել Իսակովի պողոտայում»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more