▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուվենտուսը կփորձի ձևակերպել Սպերցյանի տրանսֆերը, եթե չկարողանա ձեռք բերել իտալացի ֆուտբոլիստին

«Կրասնոդարի» առաջատար, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է Թուրինի «Յուվենտուսի» տրանսֆերային կարճ ցուցակում։

«Ծեր սենյորան» կփորձի պայմանագիր կնքել «Կրասնոդարի» խաղացողի հետ, եթե նրանք չկարողանան պայմանավորվել Դոմենիկո Բերարդիի տրանսֆերի շուրջ։

Armsport-ի փոխանցմամբ՝ հայ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը իտալական գրանդին կարժենա 15 միլիոն եվրո: Էդուարդի ծառայություններով անձամբ հետաքրքրված է թուրինյան թիմի մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։

23-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը կրասնոդարյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։ ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը անցկացրել է 15 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել գոլային փոխանցում։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more