▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զառա Սահակյանը՝ «Նոր տարվա կինո» ֆիլմում մարմնավորում է վհnւկի

«Երբ Ելենան առաջարկեց նկարվել ու պատմեց ֆիլմի գաղափարը, ինձ արդեն շատ հոգեհարազատ բաներ գտա ֆիլմում, իսկ սցենարը կարդալուց հետո՝ նախ ինքն էր արտասվում, հետո զուգահեռ մենք ՝ դերասաններս: Կարծես անսամբլ լիներ»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է  դերասանուհի Զառա Սահակյանն, ով ևս նկարահանվել է ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» գեղարվեստական ֆիլմում:

Դերասանուհու խոսքով՝ բացի ձևից ֆիլմը մեծ բովանդակություն ունի:

«Ես շատ ուրախ եմ, որ մեր ժամանակներում նկարվում է բովանդակությամբ հարուստ ֆիլմ: Շատ անգամներ մեր ծնողներն ասում են՝ մեր սովետական մուլտերն ու ֆիլմերը նայեք, որովհետև այն ժամանակ բովանդակությունը գերակշռող էր: Հուսամ, այս ֆիլմը ոչնչով չի զիջելու բովանդակային իմաստով»,-նշեց Զառա Սահակյանն ու հավելեց, որ  իր կերպարը շատ է հավանել:

«Ֆիլմում վհուկի դերակատարմամբ եմ հանդես գալու, չեմ ուզում շատ չակերտներ բացել, բայց ռեժիսորը՝ նկարիչների հետ միասին, շատ հեքիաթային վիճակներ է տվել այդ ամենին: Շատ չեմ պատմի, ուղղակի խորհուրդ կտամ անպայման դիտել ֆիլմը»,- ամփոփեց Զառա Սահակյանը:

«Նոր տարվա կինո» գեղարվեստական ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա աշնանը:

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more