Երկժամկետ նախագահական կառավարումը սազական է տնտեսապես, սոցիալապես և այլ բնագավառներում առաջատար երկրներին:
Հետամնաց երկրները, որոնց թվում է նաև Հայաստանը, չպետք է գնան այդ ճանապարհով, քանի որ այդ երկրները, անդադար, առաջատարներին հասնելու խնդիր ունեն:
Ինչպես և նոր տեխնոլոգիաների ներդրումը, այնպես էլ երկրի կառավարումը, «թարմացման» պերմանենտ պահանջ ունի և միշտ ունենալու է:
Հետամնաց երկրներին խիստ անհրաժեշտ է սահմանադրությամբ ամրագրել միաժամկետ կառավարում: Այլապես, գլուխ է բարձրացնում «էլիտայի» սեևտաճումը տնտեսական «էլիտաների» հետ և սկսում է ձևավորվել և, գնալով, ավելի ու ավելի կարևոր դեր խաղալ, «ցեղա-բարեկամա-խնամական» համակարգը:
Զարգացող երկրների խթանիչ ուժը, միանշանակ, ուժեղ և կիրթ ընդդիմությունն է: Եթե այն չի լինում, պետությունը սկսում է քայքայվել... բայց ոչ երբեք՝ զարգանալ:
Դերասան ու ռեժիսոր Աշոտ Ադամյանի գրառումը
Ֆեյսբուք