▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանին ԱԺ-ում թույլ չեն տվել խոսքն ավարտել, արդյունքում միջադեպ է առաջացել

ՀՀ ԱԺ-ում այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ միջադեպ է առաջացել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի,  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի միջև:

Զարուհի Փոստանջյանը իր ելույթի ժամանակ փորձել է ընթերցել «Ժառանգություն»  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված մի նամակ, սակայն նրան ընդհատել են և անջատել խոսափողը: Հովիկ Աբրահամյանը դա բացատրել է նրանով, որ նամակը կապ չի ունեցել նիստին քննարկվող թեմայի հետ:

Այնուամենանիվ, Զ. Փոստանջյանը շարունակել է ընթերցել՝ առանց բարձրախոսի, սակայն չի կարողացել նամակը ավարտին հասցնել:

Այնուհետև Հ. Աբրահամյանի հրամանով՝ խոսքը տրվել է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին, ով էլ իր հերթին պահանջել է, որ Զ. Փոստանջյանը հեռանա: Սակայն վերջինս չի հեռացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more