|
Վաշինգթոնը «միշտ գնում է ներդրված յուրաքանչյուր ցենտի ետևից», ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի` վերջերս կատարած այցը Երևան «չի երաշխավորում, որ Հայաստանը կստանա խոստացված ֆինանսավորումը», այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ «Վերջերս հանրապետություն էր այցելել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։ Նա կրկին հայտարարեց օգնության մասին։ Հարցն այն է, թե սրանից որն է տրամադրվելու։ Ամերիկացիները նման օգնություն են խոստացել շատերին։ Մասնավորապես, Սերբիան. սակայն Սերբիան ոչինչ չստացավ։ Իսկ այդ օգնության դիմաց պետք է վճարել, միգուցե` ոչ ՀՀ-ի ներկա իշխանություններին։ Վաշինգթոնը միշտ գնում է յուրաքանչյուր ներդրված ցենտի ետևից: Ի դեպ, հիմա նրանք սովորել են իրենց խոստացած յուրաքանչյուր ցենտի դիմաց ավելի շատ պահանջել, նույնիսկ եթե դա չեն տրամադրում»,- ասել է Զախարովան։ |
Զախարովան Հայաստանին խորհուրդ է տվել հաշվի առնել Սերբիայի փորձը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


