▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զախարյանը ներկա չի եղել Հայաստանի հավաքականի խաղին և չի հանդիպել ՀՖՖ-ի ներկայացուցիչներին

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հայտնել է, որ հանգստանալու նպատակով էր Հայաստանում:

«Հանգստանալու նպատակով էի մեկնել Հայաստան, ամեն ինչ լավ է, թարմացա: Չեմ հանդիպել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, պարզապես հանգստացա, առաջին անգամ էի այնտեղ, տեսա հետաքրքիր վայրեր, ծանոթացա դրանց հետ։ Հայաստանի հավաքականի հանդիպմանը ներկա չեմ եղել»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը հայկական ակումբ տրանսֆերի միջոցով կարող է կարիերան շարունակել Եվրոպայում:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ձախողվել էր Զախարյանի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more