▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զախարյանը տնօրեններ է նշանակում, ապա նոր մրցույթ հայտարարում. «Ժողովուրդ»

«Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շարունակում է իր ենթակայության տակ գտնվող ընկերություններում տնօրեններ նշանակել, այնուհետև նոր միայն այդ պաշտոնի համար մրցույթ հայտարարել: «Ժողովոտդ»-ը պարզեց, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մրցույթ է հայտարարել նախարարության համակարգի «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար: Նախարարության պաշտոնական կայքէջում նշված է, որ ընկերության գլխավոր տնօրենն է Սամվել Կարապետյանը, սակայն «Հաշվարկային կենտրոն»-ից «Ժողովոուրդ»-ին պատասխանեցին, որ այս տարվա հունվարի 1 -ից իրենց ձեռնարկությունում նոր տնօրեն է նշանակվել՝ Լյովա Գալստյան»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more