▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զինապարտության մասին» օրենքում լրացում կատարելու մեր առաջարկությունը, բնական է, որ քննարկումների առարկա է դարձել

"Զինապարտության մասին" ՀՀ օրենքում լրացում կատարելու մեր առաջարկությունը, բնական է, որ քննարկումների առարկա է դարձել:

Սակայն քննարկումներին զուգահեռ տեղի ունեցան նաև իրականությանը չհամապատասխանող պնդումների և ապատեղեկատվության տարածման փորձեր:

Մասնավորապես, ցանկանում եմ կրկին շեշտել, որ օրենքի լրացումը չի նախատեսում գրավի պայմանի գործարկում միջպետական և միջկառավարական համաձայնագրերով արտերկրի բուհերում սովորող ուսանողների համար:

Տվյալ ուսանղոների տարկետման առանձնահատկությունները և պայմանները կսահմանվեն ՀՀ Կառավարության կողմից համապատասխան կարգով, որի նախագիծը, իդեպ, նույնպես հասանելի կլինի հանրային քննարկումների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more