▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորական դատախա՞զ, թե՞ սուրճի բաժակ նայող

Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն արդեն «կարել-ավարտել» է գորիսյան հանցագործությունը: Հավանաբար, երեկ Երևանում Լիսկային է հանդիպել, Լիսկան սրան «սուրճ» է հյուրասիրել, ու «հյուրասիրված» զինդատախազն էլ հայտարարում է, թե Լիսկա-Սուրիկ Խաչատրյանը հանցագործության մասնակից չէ... Այսինքն՝ հերթական «ուչաստկովիի» գործը բացահայտվել է... Դեռ ցուցմունք չի տվել գլխավոր տուժողը` Արտակ Բուդաղյանը, ում վրա կրակել են, ում եղբորն են սպանել, իսկ ահա զինդատախազն արդեն պայծառատեսություններ է անում, սուրճի բաժակ նայում և հայտարարում Լիսկայի անմեղության մասին... Դեռևս որևէ փորձաքննության պատասխան չկա, չի ստուգվել տարածված վարկածը, թե Լիսկան իր մեքենայի մեջ գնդակահարել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Բուդաղյանին, դեռ ճշտված չեն Սըդղի կերուխումի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, առնվազն 10 հոգու ցուցմունք բացակայում է տակավին, իսկ Գևորգ Կոստանյանն արդեն ցուցում է տալիս, որ Լիսկան պետք է զերծ մնա, ով հանդիսանում է գլխավոր կասկածյալը, նախաքննությունը պետք է ուղղորդվի երկու հոգու վրա... Դե հետո էլ կձևակերպեն, որ Տիգրան Սուրիկի Խաչատրյանն անցել է ինքնապաշտպանության, փրկել իր և ընտանիքի անդամների կյանքը Բուդաղյանների հարձակումից... Ահա ամբողջը: Երբ Լիսկան իր հայտնի հայտարարության մեջ նշում էր, որ «համաձայնեցված է վերադասի հետ», հենց սա նկատի ուներ, որ «վերադասն» արդեն հուշել է բացահայտման «տրամաբանությունը»...
Ոչինչ չունենք ասելու. այսպես են կամեցել բոլոր նրանք, ովքեր Լիսկայի հետ նույն սեղանի մոտ են նստում, ովքեր նրա հետ մասնակցում են Սյունիքի հողերի վաճառքին... Այսպես նրանք փրկել են իրենց և Լիսկային, փրկել են իրենց ապահովությունը: Ոչինչ, որ ժողովուրդը հերթական անգամ հիասթափություն կապրի, ոչինչ, որ բանակում ծառայող զինվորը կսկսի արդեն վախենալ իր հրամանատարի ապահովության համար, քանի որ ցանկացած սինլքոր կարող է գնդակահարել մարդկանց, վիրավորել մարտական հրամանատարին ու անպատիժ մնալ... 

 

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more