▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորը չի ասում, որ կամավոր է անցել շփման գիծը, դա ասում են ադրբեջանցիները…

«Եթե նկատել եք, մենք երեկ բան չենք գրել գերեվարած հայ զինվորի մասին։ Ի տարբերություն «տաք-տաք նորություններ թխող» որոշ լրատվամիջոցների, մենք որոշել ենք կուրորեն չարտատպել ադրբեջանական քարոզչական նյութը, քանի որ զինվորը տեսանյութում ՉԻ ԱՍՈՒՄ, որ կամավոր է անցել շփման գիծը։

Դա ասում են ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ, իսկ հայկական լրատվամիջոցները ադրբեջանցիների ասածը ներկայացնում են որպես զինվորի խոսք։ Բացի այդ էլ պետք է հասկանալ, որ գերության մեջ զինվորի ասածը հիմք չի կարող ծառայել ինչ-որ հետևություններ անելու, թե ինքն իրականում ինչ է մտածում կամ ուզում։ Գերիների օգտագործումը քարոզչական նպատակներով միջազգային կոնվենցիաների խախտում է։ Ու նաև հիմարություն է հակառակորդի քարոզչական նյութերը տարածելը։

Ավելին՝ հասկանալով զինվորի ընտանիքի վիճակը, մենք զերծ ենք մնում նախորդ դեպքերի հետ համեմատականներ տանելուց։
Խնդրում ենք մեր բոլոր ընթերցողներին զսպել հույզերն ու սառը դատել»:

Գրառումը՝ Razm.Info–ի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more