▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զիպավորներ», ովքեր իրենց վեր են դասում օրենքից

 

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ծառայության ընթացքում հայտնաբերել և վարչական պատասխանատվության ենթարկել այն օրինախախտ վարորդներին, ովքեր իրենց վեր են դասում օրենքից:
Ինչպես գրում է shamshyan.com-ը, վերջին օրերին ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել մեծ թվով այնպիսի մակնիշի ավտոմեքենաներ, ինչպիսիք են «Bentley», «Range Rover», «Cadillac», «Mercedes G 500», «Nissan» և այլն, որոնց վարորդները մեքենան վարելու ընթացքում չեն ունեցել իրենց մոտ վարորդական իրավունքի վկայական:
Եղել են նաև վարորդներ, որոնք մեքենան վարել են առանց ամրագոտու, ընթացքում խոսել են հեռախոսով, իսկ որոշներն էլ ավտոմեքենայից ծխախոտ և այլ իրեր էին նետել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այսօր լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում «Mercedes G 500» մակնիշի՝ 07 PR 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում առանց ամրագոտու ու այդ վիճակում անցնում Ճանապարհային ոստիկանի կողքով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի բնակիչ Կարեն Պողոսյանի անվամբ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ծառայության ընթացքում հայտնաբերել և վարչական պատասխանատվության ենթարկել այն օրինախախտ վարորդներին, ովքեր իրենց վեր են դասում օրենքից:

Ինչպես գրում է shamshyan.com-ը, վերջին օրերին ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել մեծ թվով այնպիսի մակնիշի ավտոմեքենաներ, ինչպիսիք են «Bentley», «Range Rover», «Cadillac», «Mercedes G 500», «Nissan» և այլն, որոնց վարորդները մեքենան վարելու ընթացքում չեն ունեցել իրենց մոտ վարորդական իրավունքի վկայական:Եղել են նաև վարորդներ, որոնք մեքենան վարել են առանց ամրագոտու, ընթացքում խոսել են հեռախոսով, իսկ որոշներն էլ ավտոմեքենայից ծխախոտ և այլ իրեր էին նետել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այսօր լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում «Mercedes G 500» մակնիշի՝ 07 PR 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում առանց ամրագոտու ու այդ վիճակում անցնում Ճանապարհային ոստիկանի կողքով:Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի բնակիչ Կարեն Պողոսյանի անվամբ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

72157633379418720

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more