▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհ ունենք բանակում. զինծառայողին սպանված հայտնաբերել են առավոտյան

Զորամասում այսօր մահացած զինծառայողը Շիրակի մարզի Բասեն գյուղից էր: Աղասի Դալլաքյանը Մեղրիի զորամասում էր ծառայում։ Երկու եղբայր են, ընտանիքի ավագ որդին էր։

Թարմացված․ ՊՆ-ն հաստատեց:

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:

***

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․ 

«Զոհ ունենք բանակում:

ժամկետային զինծառայողին սպանված հայտնաբերել են այսօր առավոտյան 8:20` Մեղրու զորամասում:

Ինձ հայտնի է նաեւ սպանված զինծառայողի անձնական տվյալները , սպանության հանգամանքների մասին շրջանառվող հիմնական վարկածները նաեւ:

Պաշտպանության նախարարության խոսնակի հետ կապ հաստատել չի հաջողվում առայժմ, ստիպված եմ սպասել:

Միայն կասեմ` ժամկետային զինծառայողը, որի գլուխը կերել են այսօր առավոտյան` Շիրակի մարզից է:

Հազար ափսոս, լույս տղա:

Երկու շաբաթ առաջ էլ , հիշեք, Մեղրեցի մի զինվորի գլուխը կերան սրանք մեկ այլ զորամասում:

.. Ու էս բառադի անկառավարելի իրավիճակի համար դեռ ոչ ոք պատասխան չի տալիս:

Կամ գոնե հրաժարական»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more