▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զուգարանների բացակայությունը՝ գերխնդիր

Ժայռապատ խոր ձորերով եզերված հրվանդանի վրա գտնվող Ախթալայի ամրոցի ու Սբ. Աստվածածին եկեղեցու մոտ անցկացվեց Խորովածի 5-րդ փառատոնը:

Ներկայացվում էր ավանդական խորովածը՝  նորովի լուծումներով, և, չնայած այդ թոհուբոհում խոհարարները հասցրել էին մոռանալ խորովածի բաղադրատոմսը, սակայն մեզ հաջողվեց պարզել, որ խորովածը  նորովի են ներկայացվել՝ կիրառելով ձեթ, ուրց, բիբար, սոխ և այլ համեմունքներ:

Փառատոնին ներկա թե՛ զբոսաշրջիկները, թե ՀՀ քաղաքացիները, ովքեր հասցրել էին համտեսել այն, մեզ հետ զրույցում նշեցին, որ ամեն ինչ հիանալի է, համեղ, բոլորը ուրախ են, ժպտում են, հայը միասնական է, ուրախ…

«Միակ թերությունը զուգարանների բացակայությունն է»,-փաստեցին մեր զրուցակիցները:

Իսկ, ահա տոնից, ժպիտներից այն կողմ մարդկանց՝  այս դեպքում Լոռու մարզի բնակիչներին սպասում են բազում խնդիրներ, հոգսեր:

Ինչպես ՀՀ բոլոր, այնպես էլ այս շրջանում առաջնային խնդիրը համարվում է աշխատատեղերի բացակայությունը: Բնակիչների հավաստմամբ, հիմնականում մեծ մասը զբաղվում է հողագործությամբ, իսկ մյուսներն էլ ապրում են նպաստի հույսով, կամ մեկնում են արտերկիր:

Նշենք, որ Ախթալայի ամրոցը X դարի է, գլխավոր եկեղեցին՝ XIII: Քաղաքում պահպանվել են բազմաթիվ նշանավոր հուշարձաններ: Ս.Գևորգ բլրի շրջակայքում հայտնաբերվել և պեղվել է 210 քարարկղային դամբարան։ 

Վաղ միջնադարում բնակավայրը կոչվել է Ագարակ, XII–XIII դդ. Պղնձահանք, իսկ Ախթալա անվանումն ստացել է ուշ միջնադարում:

Սբ. Աստվածածին վանքը եղել է Հայաստանի ամենախոշոր քաղկեդոնիկ վանքը, XII–XIII դդ. կատարել է հոգևոր, կրթական ու մշակութային զգալի դեր:

XIII դ. Իվանե Ա Զաքարյանը վանքը վերածել է քաղկեդոնիկ մենաստանի: Պղնձահանքը դարձել է Գուգարքի վրացադավան հայերի կրոնական կենտրոն, հայ-վրացական կրթարան: Վանքում XIII դ. գործել է Սիմեոն Պղնձահանեցին: Վանքում հավասարապես ուսումնասիրվել է հայկական և վրացական մատենագրություն:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more